28 փետրվարի 2008 - 15:22 AMT
ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն սկսել են Կոսովոյի հարցով Ախտիսաարիի ծրագրի իրականացումը
Հիգշաբթի` փետրվարի 28-ին, Ավստրիայի մայրաքաղաքում կայանալու է միջազգային կառավարող խմբի (ISG) առաջին հանդիպումը, որն զբաղվելու է Կոսովոյի հարցի կարգավորման ծրագրի իրականացմամբ, որը մշակվել է դիվանագետ Մարտի Ախտիսաարիի կողմից: Ծրագիրը նախատեսում է Կոսովոյում էթննիկ սերբերի համար ընդարձակ ինքնավարությամբ անկախ պետության ստեղծում: ISG-ի կազմում ընդգրկվել են ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները, Շվեդիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Ճապոնիան, ինչպես նաեւ Կոսովոյի հարցով նախկին կոնտակտային խմբի բոլոր անդամ-պետությունները, բացի Ռուսաստանից: Մոսկվան Ախտիսաարիի ծրագրի իրականացմանը չի մասնակցում, քանի որ կտրականապես դեմ է կարգավորման նման տարբերակին, հաղորդում է AFP-ն:

Կոսովոն միակողմանի կարգով անկախություն է հռչակել փետրվարի 17-ին: Նոր պետությունը ճանաչել են ԱՄՆ-ն, ԵՄ մի քանի պետություններ, այդ թվում Գերմանիան, ինչպես նաեւ Թուրքիան եւ մի շարք մահմեդական պետություններ: