29 փետրվարի 2008 - 14:20 AMT
Մարտի 2-ին Հայաստան կժամանի Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն
Մարտի 2-ին ՀՀ կառավարության եւ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան է ժամանելու Վատիկանի պետական քարտուղար, Ն. Ս. Կարդինալ Տարչիզիո Բերտոնեի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում ծրագրված են Ն. Ս. Կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Երեւանում նախատեսված են Վատիկանի պետական քարտուղարի այցելությունները Եղեռնի հուշահամալիր, Մատենադարան, Մայր Թերեզայի քույրերի կենտրոն, Նորքի Հայորդաց տուն, Ավանի Մխիթարյան կենտրոն եւ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի:

Ն. Ս. Կարդինալ Տարչիզիո Բերտոնեն կմեկնի նաեւ Շիրակի մարզ. շրջայց կկատարի Օշական, Փանիկ գյուղում կայցելի Ներսես Արք. Տեր Ներսեսյանի գերեզման, կհանդիպի կաթոլիկ համայնքի հետ, Գյումրիում կայցելի Հայ Կաթողիկե առաջնորդարան: Ն. Ս. Կարդինալը կայցելի նաեւ Խոր Վիրապ, Նորավանք եւ Գեղարդ: