27 դեկտեմբերի 2017 - 13:59 AMT
Թուրքիայում ամուսինը կարող է բաժանվել կնոջից՝ նրան մայր կամ քույր անվանելով

Ամուսինը, որն իր կնոջը քույր կամ մայր է անվանել, բաժանված է համարվում նրանից: Այդ մասին ասվում է Թուրքիայի կրոնի գործերով վարչության ֆեթվայում՝ որոշման մեջ:

«Եթե ամուսինն իր կնոջը մայր կամ քույր է անվանել, ապա նրանք ամուսնալուծված են համարվում: Սակայն, եթե ամուսինները նախկինում չեն բաժանվել, նրանք կրկին կարող են ամուսնանալ»,-ասվում է ֆեթվայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ կրոնի գործերի վարչությունը մեկ այլ ֆեթվա էր տարածել, որի համաձայն ամուսինները կարող են բաժանվել հեռախոսով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով, եթե ամուսինը 3 անգամ ասի կամ գրի talak բառը, որն արաբերենից թարգմանաբար ապահարզան է նշանակում: Սակայն, ըստ ֆեթվայի, կինը պետք է համոզվի, որ հաղորդագրությունն իր ամուսինն է ուղարկել: