29 փետրվարի 2008 - 16:50 AMT
Իռլանդիան համալրել է Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների շարքը
Իռլանդիայի իշխանությունները հայտարարել են Կոսովոյի անկախությունը ճանաչելու մասին: Իռլանդիայի արտգործնախարար Սերմոտ Ախերնը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը միաձայն կայացրել է այդ քաղաքական որոշումը:

Սակայն, Իռլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, այդ որոշումը չարժէ դիտարկել որպես «թշնամական քայլ Սերբիայի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ Կոսովոյի խորհրդարանը փետրվարի 17-ին միակողմանի կարգով հռչակել է իր անկախությունը: Այդ որոշումը ընդունել են մի շարք երկրներ, եւս մի քանի տասնյակը հայտարարել են դա անելու պատրաստակամության մասին: Աստիճանաբար Բելգրադը ետ է կանչում դեսպաններին բոլոր այդ երկրներից:

Մինչ դեռ, Ռուսաստանը այդ քայլը ընդունել է որպես միջազգային նորմերի խախտում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: