28 դեկտեմբերի 2017 - 13:03 AMT
Կարեն Գրիգորյանը՝ շախմատի Jolimark միջազգային մրցաշարի հաղթող

Դեկտեմբերի 23-27-ը Հոնկոնգում անցկացվել է Jolimark միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 16 երկրի 97 շախմատիստ: Նրանց թվում էր նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որն իր վարկանիշով գլխավորել է մրցաշարային աղյուսակը։

Նա չի ունեցել ոչ մի պարտություն։ 7-րդ և 9-րդ տուրում կիսել է միավորը։ Արդյունքում՝ 8 միավորով դարձել է մրցաշարի միանձնյա հաղթողը։ Կարենը նաև 5 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը։

Jolimark միջազգային մրցաշարի 2-3-րդ տեղերը 7 միավորով զբաղեցրել են Ֆիլիպինների և Չինաստանի ներկայացուցիչները, հայտնում է chess.am-ը: