29 դեկտեմբերի 2017 - 12:05 AMT
Globe Soccer Awards-2017. Ռոնալդուն՝ լավագույն ֆուտբոլիստ, Զիդանը՝ մարզիչ

Ակումբների եվրոպական ասոցիացիան (ECA) և Ֆուտբոլային գործակալների եվրոպական ասոցիացիան (EFAA) որոշել են Globe Soccer Awards-ի 2017-ի դափնեկիրներին:

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ, իսկ նրա թիմը՝ լավագույն ակումբ, հայտնում է sports.ru-ն:

Լավագույն մարզիչ է ճանաչվել Զինեդին Զիդանը, նույնպես «Ռեալից», իսկ տարվա լավագույն լիգա է համարվել իսպանական առաջնությունը:

Ֆուտբոլային ակումբի լավագույն ղեկավար է ճանաչվել «Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը:

Ժորժե Մենդեշը դարձել է լավագույն գործակալ: