29 դեկտեմբերի 2017 - 16:35 AMT
Հայերի մեծամասնությունը դեմ է այլազգիների հետ հայուհիների ամուսնությանը (Հարցում)

Հայաստանցիների 98%-ը կողմ է, որ հայուհիները որպես ապագա ամուսին ընտրեն հայերին:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանի «Կովկասյան բարոմետր 2017» զեկույցի համաձայն՝ հայաստանցիներն ամենից շատ դեմ են, որ հայ կանայք ամուսնանան ադրբեջանցիների, թուրքերի, իրանցիների և արաբների հետ:

Այս ազգերի ներկայացուցիչների հետ ամուսնությանը դեմ է արտահայտվել հարցվածների համապատասախանաբար՝ 94%-ը, 93%-ը, 84%-ը:

Հայաստանցիների 51%-ը դեմ չէ հայ կանանց և ռուս տղամարդկանց ամուսնությանը, 44%-ը՝ ամերիկացի և իտալացի տղամարդկանց հետ: