8 հունվարի 2018 - 10:53 AMT
Հռոմի պապը նամակ է հղել Արամ Ա-ին

2018-ի հունվարի 5-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին է այցելել Վատիկանի ներկայացուցիչ, եպիսկոպոս Իվան Սանդուսը և փոխանցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի շնորհավորական նամակը Սուրբ Ծննդյան առթիվ:

Հռոմի պապը նամակում իր բարեմաղթանքներն է հղել հայ ժողովրդին, հայ եկեղեցուն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Նա մաղթել է, որ աշխարհում խաղաղություն հաստատվի, հատկապես՝ Մերձավոր Արևելքում, որտեղ տագնապն ու բռնությունը դարձել են տիրապետող ներկայություն:

Արամ Առաջինը և Վատիկանի ներկայացուցիչը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու առկա խնդիրները: