1 մարտի 2008 - 11:54 AMT
Հայաստանի ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի ակցիան
Հայ ընդդիմությունը 15:00-ին մտադիր է շարունակել բողոքի ցույցը: Ինչպես հաղորդում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո ծառայությունը, նրա թիմակիցների որոշ մասի գտնվելու վայրը հայտնի չէ:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 7:30-ին մոտ Հայաստանի ոստիկանությունը ցրել է ընդդիմության հանրահավաքը Երեւանի կենտրոնում: Ըստ ականատեսների, ցրելու գործողության ժամանակ հրապարակում են եղել մի քանի հազար մարդ: Իրավապահ մարմինների աշխատակիցները կիրառել են ռետինե մահակներ: