9 հունվարի 2018 - 16:15 AMT
Կարեն Գրիգորյանը՝ «Լաոս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 7,5 միավորով դարձել է հունվարի 1-7-ը Լաոսում կայացած «Լաոս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա հաղթող։ Այս մասին գրում է Chess.am կայքը:

Մրցաշարին մասնակցել է 15 երկրի 68 շախմատիստ, որոնց թվում 4 գրոսմայստեր և 4 միջազգային վարպետ:

Կարեն Գրիգորյանը տարել է 6 հաղթանակ և ունեցել 3 ոչ ոքի։ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են Վիետնամի ներկայացուցիչները: