Ըստ նախնական տվյալների, Ռուսաստանի նախագահ է ընտրվել Դմիտրի Մեդվեդեւը
Ըստ ՌԴ ԿԸՀ-ի նախնական տվյալների, առաջին իսկ փուլում Ռուսաստանի նախագահ է ընտրվել Դմիտրի Մեդվեդեւը, որը մարտի 2-ին կայացած ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 70, 21 տոկոսը: Երկրորդ տեղում է` ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը` 17,77 տոկոսով, երրորդ տեղում է` Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, որը հավաքել է ռուսաստանցիների ձայների 9, 37 տոկոսը: