Սերժ Սարգսյան. Մեր հայրենակիցները դարձան որոշ մարդկանց կույր ատելության զոհը
Հայաստանի վարչապետ, ՀՀ նորանշանակ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով մեր ժողովուրդը ծանր կորուստներ կրեց: Կրեց անդառնալի կորուստներ. եղան մարդկային զոհեր թե` ծառայողական պարտքը կատարող ոստիկանության աշխատակիցների, թե` մի խումբ մարդկանց ազդեցության տակ ընկած ցուցարարների շարքերում: Հարյուրավոր քաղաքացիներ են տուժել արմատական ընդդիմադիրների անօրինական գործողությունների հետեւանքով:
Այսպես կոչված «շարժման» հեղափոխական պարագլուխները հասարակական կարգը պահպանողներին ու սեփական աջակիցներին դարձրեցին իրենց անհագուրդ նկրտումների պարպման թիրախ: Այդ ամենի համար անկարգությունների կազմակերպիչներն ու հրահրողները դեռ պատասխան պիտի տան օրենքի, պատմության ու սերունդների առաջ: Ցավով եմ նշում, որ մեր հայրենակիցները դարձան որոշ մարդկանց կույր ատելության զոհը:
Այսօր ես կիսում եմ յուրաքանչյուրիդ վիշտն ու բոլորիդ մաղթում եմ կամք, ուժ եւ հոգեկան կորով, այս արհավիրքը հաղթահարելու համար, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Արտակարգ դրություն Երեւանում