18 հունվարի 2018 - 12:47 AMT
ՄՅՈւ-ն կարող է ձեռք բերել Սանչեսին՝ Մխիթարյանին գործարքում չներառելով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ ՄՅՈւ ղեկավարությունն ի դեմս Էդ Վուդվորդի ձեռք կբերի Ալեքսիս Սանչեսին՝ չներառելով Մխիթարյանին փոխանակման գործարքում:

Սակայն հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Մխիթարյանն է ակումբների միջև հաջող բանակցությունների բանալին և ամեն ինչ կախված է հենց նրա դիրքորոշումից: Եթե գործարքը կայանա, ընդհանուր գումարը կարող է կազմել մոտ 60 մլն ֆունտ՝ հաշվի առնելով չիլիացու գործակալի բարձր միջնորդավճարը, գրում է Sports.ru-ն:

Սակայն եթե նույնիսկ Մխիթարյանը հրաժարվի միանալ Լոնդոնի ակումբին, Մոուրինյոն հուսով է, որ «կարմիր սատանաների» բյուջեն թույլ կտա նրանց իրականացնել Սանչեսի անցումը ՄՅՈւ առանց փոխանակման: Ռայոլայի դիրքորոշումը վերջին օրերին ակտիվ քննարկվում է մամուլում՝ հայ կիսապաշտպանը վաղուց է կորցրել ՄՅՈւ գլխավոր մարզչի վստահությունը և հազիվ թե իրավիճակը բարելավվի, եթե Մխիթարյանը մնա: Դա կարող է նպաստել, որպեսզի Մխիթարյանը տեղափոխվի Լոնդոն, ասվում է պարբերականի հրապարակման մեջ:

Թեև Սանչեսի պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը և նա արդեն 29 տարեկան է, Մոուրինյոն հուսով է, որ Ալեքսիսը կկարողանա բարելավել թիմի խաղը:

ՄՅՈւ-ն «Սիթիի»իր մրցակիցներից հետ է մնում 12 միավորով:

Մինչդեռ ՄՅՈւ նախկին հարձակվող Դուայթ Յորքը իր կարծքին է հայտնել Մխիթարյանի «Արսենալ» հնարավոր տեղափոխման մասին: «Եկեք չմոռանանք, որ ավելի վաղ այս խաղաշրջանում Հենրիխը հիասքանչ էր, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջին ամիսներին նրա խաղը հավանություն չի ստանում: Գուցե, նա լավ մարզավիճակում չէ և նրան պակասում է ինքնավստահությունը, որը նա ուներ նախկինում: Սակայն նա «Արսենալի» ոճի խաղացող է: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, մենք կարող էինք սա տեսնել «Օլդ Թրաֆորդում», բայց հիմա նա մոլորված է: Նոր մեկնարկը Լոնդոնում և խաղը «Արսենալի» կազմում կարող են առանցքային գործոն դառնալ նրա զարգացման համար»,-ասել է Յորքը:

Ինչպես գրում է The Express-ը El Gol Digital-ի վրա հղումով, «Արսենալից» բացի Մխիթարյանով հետաքրքրվում է նաև մեկ այլ ակումբ: Եթե լոնդոնյան ակումբի հետ գործարքը չկայանա, հայ ֆուտբոլիստին կարող է ձեռք բերել «Ատլետիկո Մադրիդը»:

Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ փոխանակելու գործարքը հետաձգվում է հայ ֆուտբոլիստի աշխատավարձին վերաբերող պահանջի պատճառով:Մխիթարյանը ՄՅու կազմում հիմա ստանում է շաբաթական 150.000 ֆունտ: