3 մարտի 2008 - 17:39 AMT
Նախագահական ընտրությունների գանգատարկման վերաբերյալ հայցերը Սահմանադրական դատարանը կքննարկի մարտի 4-ին
Հայաստանի Սահմանադրական դատարանը միավորել է Հայաստանի նախագահության երկու թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների գանգատարկման վերաբերյալ հայցերը մեկ գործի մեջ: Փետրվարի 27-ին հայց է ներկայացրել Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, փետրվարի 29-ին` նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը: Հայցերի քննությունը նշանակված է մարտի 4-ին, հաղորդում է ՍԴ մամլո ծառայությունը:

Նշենք, որ նախագահական ընտրությունների արդյունքների գծով վեճերի վերաբերյալ որոշումը կայացվում է հայցի ընդունումից տասն օր անց:

ՀՀ ԿԸՀ վերջնական տվյալներով, Հայաստանի նորընտիր նախագահը վարչապետ Սերժ Սարգսյանն է, որը հավաքել է քվեների 52,82 տոկոսը: Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքել է 21,5 տոկոս, իսկ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը` 0,6 տոկոս: