Մոսկվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հունվարի 19-ին տղամարդիկ հանդես են եկել կամավոր ծրագրով: Հայաստանցի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 127.14 միավորով եզրափակիչ անցած 24 մարզիկների մեջ զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը:
Կարճ և կամավոր ծրագրերի արդյունքում Հայրապետյանը վաստակել է 196.63 միավոր (անձնական ռեկորդ) և զբաղեցրել 15-րդ տեղը: Նա լավագույն արդյունքն է ցույց տվել թե´ իր կարիերում, թե´ Հայաստանի տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Եվրոպայի չեմպիոն դարձավ Իսպանիան ներկայացնող Խավիեր Ֆերնանդեսը (295.55)՝ գերազանցելով ռուսաստանցիներ Դմիտրի Ալիևին (274.06) եւ Միխայիլ Կոլյադային (258.90):