23 հունվարի 2018 - 17:09 AMT
Անհայտ բարերարը մոտ $3 մլն-ի հողատարածք է նվիրել Սան Դիեգոյի հայկական եկեղեցուն

Անհայտ բարերարը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, 2,9 մլն դոլար արժողությամբ հողատարածք է նվիրաբերել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում կառուցվող հայկական եկեղեցական համալիրի համար

«Նվիրատուն ցանկություն է հայտնել , որ մոտ 2,9 մլն դոլար արժողությամբ այդ հողատարածքում տարեցների խնամակալության համալիր կառուցվի, իսկ բոլոր եկամուտները տրամադրվեն նոր կառուցվող եկեղեցական համալիրին»,-ասել է վարդապետ Բագրատ Պերճեքյանը, գրում է Asbarez-ը:

Սան Դիեգոյի Ս Հովհաննես Կարապետ եկեղեցական նոր համալիրը կառուցվելու է փուլերով, իսկ ավարտին կունենա նոր եկեղեցի, հանրային միջոցառումների սրահ, երիտասարդական կենտրոն, մարզական սրահ, գրադարան, լսարաններ, հանդիսությունների վայր և ընդարձակ ավտոկայանատեղի: