
«Զանգեզուր» պետական արգելավայրում՝ Աջաբաջ բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերվել է սպանված բեզոարյան այծ:Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի վեց աշխատակից արգելավայրի տեղական տեսուչի ահազանգի հիման վրա մեկնել է դեպքի վայր:Այծին չէին հասցրել մորթազերծել։
Որսագողին հայտնաբերելու ջանքերն արդյունք չեն տվել։
Կատարվածի մասին տեղյակ է պահվել իրավապահ մարմիններին։