Լատինական Ամերիկայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, գերապայծառ Վարդան արքեպիսկոպոս Պողոսյանը Չիլիում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոսի պապի հետ՝ Հարավային Ամերիկա նրա կատարած այցի ընթացքում: Այս մասին հայտնում է հայկական Diario Armenia պարբերականը:
Պողոսյանի նախաձեռնությամբ, հայ հավատացյալները կարողացել են ներկա գտնվել Հռոմի պապի հանրային ելույթներին, ծածանել Հայաստանի դրոշը:
Լատինական Ամերիկայի կաթողիկե եկեղեցու առաջնորդը Հռոմի պապի հետ հանդիպումից հետո՝ Բուենոս Այրես վերադառնալուց առաջ, մասնակցել է նաև պապի Չիլիի երիտասարդության հետ հանդիպմանը:
Հռոմի պապի այցը Չիլի մեկնարկել էր հունվարի 16-ին: Նա հանդիպել է հավատացյալներին մայրաքաղաք Սանտյագոյի հրապարակում: