«Գահերի խաղը» հեռուստասերիալում Արիա Սթարքին մարմնավորող դերասանուհի Մեյսի Ուիլյամսը Twitter-ի իր միկրոբլոգում հերքել է, որ ինքն ասել է, թե սերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականի ապրիլին:
Դերասանուհու խոսքով՝ բրիտանական Metro պարբերականը մեջբերում է արել իր մի քանի տարի առաջ տված հարցազրույցից:
««Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի առաջին հեռարձակման ամսվա մասին այդ «ﬔջբերումը», որը ես ենթադրաբար տվել եմ, ամբողջությամբ սխալ է և վերցված է այն հարցազրույցից, որը ես տվել եմ մի քանի տարի առաջ», - գրել է Ուիլյամսը:
Ավելի վաղ, բրիտանական Metro-ն գրել էր, որ Մեյսի Ուիլյամսն ասել է, թե վերջին եթերաշրջանի պրեմիերան լինելու է 2019 թվականի ապրիլին:
Հեռուստասերիալը թողարկող HBO կաբելային հեռուստաալիքը հայտարարել էր, որ մեծ մասսայականություն վայելող «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին` 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականին: Հեռարձակման կոնկրետ ժամկետները չէին նշվում: Եթերաշրջանը բաղկացած կլինի 6 սերիայից:
Սերիալի նախավերջին` 7-րդ եթերաշրջանը հեռարձակվել էր 2017 թվականին