Շվեյցարական Global Blue-ն, որը Tax free համակարգի գլոբալ օպերատորն է, Ռուսաստանում աշխատանքի համար համատեղ ձեռնարկություն է ստեղծում ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ: Այդ մասին ասվում է Global Blue հաղորդագրության մեջ:
Ըստ Վարդանյանի, Global Blue-ի փորձն անհրաժեշտ է նախագծի հաջող իրագործման համար: Մաքսազերծ առևտրի համակարգը կգործարկվի առաջնակարգ առևտրի կենտրոններում, կհամագործակցեն «առաջատար ապրանքանիշները», նշել է Global Blue-ն, հայտնում է ՌԲԿ-ն:
Շվեյցարիայում գործող Global Blue-ն իրեն համաշխարհային առաջատար է համարում Tax free համակարգում: 1980-ից ընկերությունը զբաղվում է ԱԱՀ-ի վերադարձով օտարերկրյա գնորդներին և այժմ համապատասխան ծառայություններ է մատուցում 40 երկրում:
Forbes-ի ՌԴ ամենահարուստ 200 գործարարների վարկանիշում 49-ամյա Ռուբեն Վարդանյանը 99-րդ տեղում է $950 մլն կարողությամբ: