ԼՂՀ ԱԳՆ-ն պահանջել է ճգնաժամ-դիտարկում անցկացնել ադրբեջանական զինված ուժերի կողմից զինադադարի խախտման շրջանում
Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը նոտա է հղել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում, ուր նախօրեին Ադրբեջանի զինված ուժերը կոպտորեն խախտել էին կրակի դադարեցման ռեժիմը:
ԼՂՀ իշխանությունների պաշտոնական տեսակետն արտահայտող նոտայի պատճենը ուղարկվել է ԵԱՀԿ Գործող նախագահին, ԵԱՀԿ Մինսկի խմբի` Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի համանախագահներին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել են հարձակվել հայկական հենակետերից մեկի վրա, ապա հաջորդել են պատասխան գործողություններ, եւ ստատուս-քվոն վերականգնվեց: Հայկական կողմից երկու վիրավոր կա. սպան վիրավորվել է ձեռքից, իսկ զինվորը վնասել է ոստքը ականի վրա: Ադրբեջանական կողմը տվել է 8 զոհ: