14 փետրվարի 2018 - 16:19 AMT
Սոցապի պետծառայությունը կենսաթոշակի և նպաստի դիմումներ կընդունի տարածքային բոլոր բաժիններում

Այսուհետ Հայաստանի քաղաքացիները կարող են կենսաթոշակի և նպաստի համար դիմումները ներկայացնել Սոցիալական ապահովության պետական ծառայության՝ իրենց հարմար ցանկացած տարածքային բաժին: Այս մասին հայտնում է ծառայության կայքը:

Քաղաքացիներն այլևս իրենց հաշվառման վայր հասնելու կարիք չեն ունենա:

Նրանք կարող են դիմել աշխատանքային կենսաթոշակի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, խնամքի նպաստի, չաշխատող անձին մայրության նպաստի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի համար:

Տեղեկանքներ, ինչպես նաև արխիվից փաստաթղթեր ստանալու մանրամասները ներկայացված են ծառայության պատրաստած տեսանյութում: