Հայաստանը հայտնվել է գարնանը ռուսաստանցի զույգերի համար «ամենառոմանտիկ» ուղղությունների տասնյակում: Ռուսաստանյան «Ինտեֆաքս» գործակալության փոխանցմամբ, երկիրը 5-րդն է ավիատոմսերի որոնման Aviasales ծառայության գարնանային ռոմանտիկ ուղղությունների վարկանիշում:
Ռոմանտիկ զբոսաշրջային ուղղությունների ցանկը գլխավորում է Ռուսաստանը: Ցանկում հայտնվել են նաև Թաիլանդը, Իտալիան, Թուրքիան, Իսպանիան, Վրաստանը, Գերմանիան, Չեխիան ու Ֆրանսիան:
Ծառայության հանրային կապերի ղեկավար Յանիս Դզենիսի խոսքով, այս ուղղություններն առանձնանում են մեծ զբոսաշրջային հոսք ունեցող երկրներից նրանով, որ դրանց շարքում չկան լեռնադահուկային հանգստավայրերով հայտնի երկներ:
Ավելի վաղ, Հայաստանը հայտնվել էր նաև ռուսաստանցի զբոսաշրջիկների համար 2018 թվականի ամենամատչելի ուղղությունների հնգյակում: