23 փետրվարի 2018 - 14:05 AMT
Airbus-ը ցուցադրել է իր թռչող տաքսիի ատաջին թռիչքը

Եվրոպական Airbus ընկերությունը ցուցադրել է Vahana նախագծի Alpha One թռչող տաքսիի առաջին թռիչքը: Այս մասին հայտնում է ամերիկյան CNBC հեռուստաընկերությունը:

Թռիչքն իրականացվել է հունվարի վերջին՝ ԱՄՆ-ում: Առաջին լիարժեք փորձնական թռիչքի ժամանակ անօդաչու սարքը բարձրացել է մինրև 4,8 մետր և օդում անցկացրել է 53 վայրկյան:

Էլեկտրական շարժիչով Alpha One-ի մշակումը սկսվել է 2016 թվականին: Airbus ընկերությունը մտադիր է շուկայում այն վաճառքի հանել մինչև 2020 թվականը: