13 մարտի 2008 - 17:12 AMT
ՀՀ ԱԳՆ. ՄԱԿ-ի ԳՎ որոշումները իրավական ուժ չունեն, եւ Բաքուն դա հոյակապ գիտի
Հայկական կողմը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի բանաձեւը, որն Ադրբեջանը ներկայացրել է ՄԱԿ քվեարկության համար, պետք չէ եւ ժամանակավրեպ է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա կրկնել է, որ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցում մնում է անփոփոխ: «Հիշեցնեմ, որ մարտի 14-ին նշանակված քվեարկությանը դեմ են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Արժէ նաեւ ընդգծել, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի որոշումներն իրավական հիմք չունեն եւ պարտադիր չեն: Ադրբեջանը հոյակապ գիտի այդ մասին, սակայն, այդուհանդերձ, փորձում է ՄԱԿ-ին ներգրավել ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ»,- ասել է Օսկանյանը: