2018 թվականի հունվարին Հայաստանում աճել է մանածագործական և հագուստի արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մեկ ամսում արտադրվել է 0,6 տոննա գորգ և գորգեղեն, ինչը 50%-ով ավելի է 2017 թվականի հունվար ամսվա ցուցանիշից:
Հաշվետու ժամանակահատվածում 7,5 անգամ աճել է գուլպեղենի արտադրությունը, 3 անգամ՝ անկողնային սպիտակեղենի, 4,8 անգամ բաճկոնների արտադրությունը:
Ընթացիկ տարվա մեկ ամսում 20%-ով աճել է նաև տրիկոտաժեղենի արտադրությունը:
2.3 անգամ աճել է նաև նշված արտադրատեսակների արտահանումը: Հունվարին ՀՀ-ից արտահանվել է $14,5 մլն-ի մանածագործական իր՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի $6,3 մլն-ի համեմատ:
2018 թվականի հունվարին 2017 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի արտահանումն աճել է 45,2%-ով՝ կազմելով $176,7 մլն: