1 մարտի 2018 - 17:57 AMT
Լոս Անջելեսի ոստիկանությունը սպանել է ինքնասպանություն գործել ցանկացող հային

Լոս Անջելեսի ոստիկանությունը կրակելով սպանել է ինքնասպանություն գործել ցանկացող հային: Այս մասին հայտնում է ամերիկյան Daily News կայքը:

Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Քեսթեր պողոտայում փետրվարի 27-ին՝ տեղական ժամանակով առավոտյան 8:45-ի սահմաններում:

22-ամյա Օրբել Նազարյանսը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր մոտ կա ատրճանակ և դանակ: Ըստ ոստիկանության, նա ինքնասպանության գործելու մտադրություն է ունեցել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են զինաթափել նրան, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել և ցանկացել հարձակվել ոստիկանների վրա: Ոստիկանները կրակ են բացել, ինչի հետևանքով Նազարյանսը տեղում մահացել է:

Ըստ ոստիկանության, Նազարյանսը նախկինում հոգեբուժարանում 72-ժամյա հսկողության տակ է եղել:

Photo. Hans Gutknecht, Los Angeles Daily News/SCNG