2 մարտի 2018 - 11:01 AMT
Lacoste-ը տարբերանշանի կոկորդիլոսին կփոխարինի անհետացող կենդանիների պատկերներով

Հագուստի ֆրանսիական Lacoste բրենդը ցուցադրել է Save Our Species հավաքածուն, որի 10 պոլո շապիկների վրայի տարբերանշանի կոկորդիլոսի փոխարեն պատկերված են անհետացող կենդանիներ:

Կոկորդիլոսով տարբերանշանին փոխարինել են կալիֆորնիական ծովախոզուկի, կրիայի, կալիֆորնիական կոնդորի, սումատրական վագրի, ռնգեղջյուրի և այլ անհետացող կենդանիների պատկերները, գրում է Life.ru-ն:

Յուրաքանչյուր տեսակի պատկերով պոլոների քանակը համապատասխանում է մոլորակի վրա այդ կենդանիների մոտավոր քանակին: Հավաքածուում 30 պոլո կա ծովախոզուկի պատկերով, 67 պոլո՝ ռնգեղջյուրի: Ընհանուր առմամբ Lacoste-ն այդպիսի 1775 պոլո կթողարկի:

Վաճառքի ամբողջ հասույթը Lacoste-ը կփոխանցի IUCN՝ բնության պահպանության միջազգային միությանը, որը հիմնվել է 1948-ին Ֆրանսիայում: Պոլոյի գինը 150 եվրո է: