2 մարտի 2018 - 11:02 AMT
Վենգերի կոչը երգրպագուներին՝ ավելի համբերատար լինել Մխիթարյանի և Օբամեյանգի հանդեպ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հորդորել է ակումբի երկրպագուներին ավելի շատ ժամանակ տալ նորեկներ Հենրիխ Մխիթարյանին և Պիեր Էմերիկ Օբամեյանգին՝ ակումբին հարմարվելու համար: Այս մասին գրում է The Daily Star-ը:

Նա կոչ է արել «զինագործների» երկրպագուներին ավելի համբերատար լինել նրանց նկատմամբ: «Մխիթարյանին ու Օբամեյանգին որոշ ժամանակ է հարկավոր հարմարվելու համար: Իրավիճակն արագ է փոխվում սպորտում», - ասել է Վենգերը՝ հավելելով, որ մոտ ապագայում նորեկներն ավելի լավ կդրսևորեն իրենց:

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված էր լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում: Մարտի 1-ին կայացած հանդիպմանը «զինագործները» պարտվել էին «Մանչեսթեր Սիթիին»3-0 հաշվով:

Photo. Getty Images