2 մարտի 2018 - 14:18 AMT
Ալեքսիս Օհանյանը կնոջ պատվին գովազդային վահանակներ է տեղադրել մայրուղում

Ամերիկահայ միլիոնատեր, սոցիալական նորությունների հայտնի Reddit համացանցային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կնոջ՝ Սերենա Ուիլյամսի, պատվին գովազդային վահանակներ է տեղադրել Փալմ Սփրինգսից Ինդիան Ուելս տանող ճանապարհին:

Թենիսիստուհին շնորհակալություն է հայտնել ամուսնուն և դստերը նման անսովոր նվերի համար, գրում է Championat.com-ը:

Վահանակներից մեկի վրա գրված է՝ G.M.O.A.T. (Greatest mother of all time): Մյուս 3 վահանակները կապակցված են և միասին նույն գրությունն են կազմում արդեն ոչ թե հապավումով, այլ ամբողջությամբ: Բոլոր վահանակներին Սերենայի կամ նրանց դստեր լուսանկարներն են:

Սերենան Instagram-ում անօդաչուից նկարահանված տեսանյութ է հրապարակել և գրել է, որ իրեն շատ է դուր եկել անակնկալը. «Ես ինձ առանձնահատուկ եմ զգում: Շնորհակալ եմ երկուսիդ»:

Ուիլյամսը ռեկորդակիր է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղերում՝ ունենալով 23 տիտղոս: Նա նաև Օլիմպիական խաղերի քառակի ոսկե մեդալակիր է: