15 մարտի 2008 - 13:47 AMT
Յաշար Դեմիրբուլաղ. Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գործողության անցկացում Ղարաբաղում անհնար է
Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գործողության անցկացում Լեռնային Ղարաբաղում անհնար է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ռազմա-օդային ուժերի հետախուզության վարչության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ լեյտենանտ Յաշար Դեմիրօղլուն: Նա նշել է, որ երբ ինքն աշխատում էր Ադրբեջանում որպես ռազմական խորհրդատու, պարբերաբար հնչում էին նման առաջարկներ: «Այն ժամանակ Քելբաջարից քաղաքացիական բնակչությունը տարհանելու համար Թուրքիայից ուղղաթիռներ էին պահանջում: Ես ասացի, որ դա անհնար է: Պատերազմը մանկական խաղ չէ: Ներկա իրավիճակում Ադրբեջանը պետք է ուժեղացնի իր հակա-օդային պաշտպանության համակարգը: Եթե Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-ը ԱՊՀ ՀՕՊ-ի մաս է կազմում, ապա այդ գործին պետք է լրջորեն մոտենալ»:
Նրա խոսքերով, պարզամտություն կլինի ինչ-որ բան ակնկալել ԵԱՀԿ-ից եւ ՄԱԿ-ից: «Ես նման օրինակներ պատմության մեջ չեմ հանդիպել: Եթե Ադրբեջանը ցանկանում է տեր կանգնել Ղարաբաղին, ապա միակ ճանապարհը զենքի կիրառումն է: Պետք է ուժեղ բանակ կառուցել: Պետք է հարձակման գնալ ոչ միայն ցամաքային ուժերով, այլ առավելագույնս օգտագործելով նաեւ օդային ուժը: Հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները կանոնավոր բանակի զորացման համար»,-ընդգծել է Դեմիրբուլաղը: