3 մարտի 2018 - 14:06 AMT
Մխիթարյանը` Penalty Football Challenge-ի հաղթող

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է գերմանական Freekickerz յութուբյան ալիքի Penalty Football Challenge-ին: 29-ամյա հայ ֆուտբոլիստը հաղթել է 11 մետրանոցների մրցույթում:

Հաղորդմանը հյուրընկալվում են ֆուտբոլային աստղեր, ովքեր իրենց ուժերն են փորձում՝ 11 մետրանոց և տուգանային հարվածներ իրացնելով: