Ձեռներեց Բագրատ Ղազարյանը կստանձնի Մոսկվայում գրասենյակների անշարժ գույքի խոշորագույն սեփականատեր՝ O1 Properties Management Ltd ընկերության ղեկավարումը՝ զբաղեցնելով վարչության նախագահի պաշտոնը:
Laysa Group-ը գնել է միլիարդատեր Բորիս Մինցի O1 Group դեվելոփերական բիզնեսը: Գործարքը փակված կհամարվի Հակամենաշնորհային դաշնային ծառայության թույլտվությունից հետո:
Մինչ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում էր հայտնի ֆինանսիստ Դմիտրի Մինցը (Բորիս Մինցի որդին), գործարքը ավարտին հասցնելուց հետո Մինցը կմնա որպես ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, գրում է fomag.ru-ն ընկերության մամուլի ծառայության վրա հղումով:
Գործարքի գումարը չի հրապարակվում:
Բագրատ Ղազարյանը մինչ օրս «Տրանսինժինիրինգ» ընկերության գլխավոր տնօրենն է: Ղազարյանը հայտնի է նաև որպես բարերար: