6 մարտի 2018 - 14:18 AMT
Գյումրիում խոհարարական դպրոց կհիմնվի. Paul Bocuse-ի փորձը կներդրվի

Վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացվել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու նախաձեռնությունն ու ծրագրերը:

Վարչապետն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ֆրանսիական Paul Bocuse խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը և այլք:

Դպրոցում ներդրվելու են Paul Bocuse ինստիտուտի փորձն ու հնարավորությունները:

Ծանոթանալով նախաձեռնության մանրամասներին՝ Կարեն Կարապետյանը ողջունել և կարևորել է ծրագրի իրականացումը: «Համոզված եմ, որ այն լինելու է հաջողված, մտածելակերպ փոխող և անհրաժեշտ Գյումրիի համար»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: