Երևանի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի ավան կտեղեկայվի:ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը:
Նալբանդյանը դեսպաններին տեղեկացրել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, կանոնադրական մյուս մարմինների նիստերի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Դեսպաններին ներկայացվել են գագաթնաժողովի կարգախոսը՝ «Ապրել միասին», երևանյան գագաթնաժողովին ընդունվելիք նույնանուն պակտի մշակման գործընթացը։
Հանդիպման օրակարգում էր նաև Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող Տնտեսական ֆորումի կազմակերպումը:
2017-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2018-ին մոտ 50 պետության ղեկավար կմասնակցի Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին: Հիշյալ միջոցառումների նախապատրաստման և անցկացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավելի վաղ Հանրապետության նախագահի հրամանագրերով ստեղծվել են հանձնաժողովներ, հաստատվել են դրանց անհատական կազմերը, և հանձնաժողովներին տրվել են հանձնարարականներ: