10 մարտի 2018 - 11:00 AMT
Ֆլորիդայում ուսուցիչներին թույլատրել են զենք կրել

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռիկ Սքոթը օրենք է ստորագրել, որով ուսուցիչներին թույլատրվում է զենք կրել ուսումնական հաստատություններում:

Այդ որոշումը միտված է կանխելու դպրոցներում հաճախակի դարձած հրաձգության միջադեպերը, հայտնում է Գազետա.ռու-ն CBS-ի վրա հղումով:

Բացի այդ, օրենքով որոշ տեսակի զենքի գնման դեպքում նախատեսված տարիքային սահմանափակման շեմը կբարձրացվի նախկին 18-ից մինչև 21 տարեկան:

Փետրվարի 14-ին Ֆլորիդայում դպրոցի նախկին աշակերտ Նիկոլաս Քրուզը կրակ էր բացել ուսումնական հաստատությունում, որի հետևանքով 17 մարդ զոհվեց: