9 հուլիսի 2003 - 23:00 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՖՐԱՆՍԻԱ ԿՍԿՍՎԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ
Հուլիսի 15-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: Այցի ընթացքում նախատեսվում են հայկական պետության ղեկավարի հանդիպումները Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, Սենատի եւ Ազգային ժողովի նախագահների, տնտեսության, ֆինանսների ու արդյունաբերության եւ ներքին գործերի նախարարների հետ: Նախատեսվում է նաեւ ՀՀ նախագահի հանդիպումը հայազգի մեծանուն արվեստագետներ Շառլ Ազնավուրի եւ Ժանսեմի հետ: