«Հոլանդիայի թուրքական ֆեդերացիա» կազմակերպության գլխավոր քարտուղար Էրիմ Ուղուրլուն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ քուրդ կանանց բռնաբարելը պարտք է, և ոչ ոք չպետք է հրաժարվի դրանից: Այս մասին հայտնում է թուրքական Gazeteemek կայքը:
Թուրք գործչի գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում:
Ավելի ուշ, Ուղուրլուն ինքն իրեն պաշտպանելու համար հայտարարել էր, որ այդ գրառումները կատարողները վերջին շրջանում իր անուն ազգանունով թվիթերյան կեղծ հաշիվներ բացած օգտատերերն են:
Նշվում է, որ Ուղուրլուն նախկինում ևս սոցցանցերում քրդերի մասին բազմաթիվ աղմկահարույց գրառումներ է արել: Նա հայտնի է քրդերի նկատմամբ իր ազգայնամոլական հայացքներով: