16 մարտի 2018 - 10:24 AMT
Սոթք-Քարվաճառ ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Մարտի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մարտի 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: