20 մարտի 2008 - 12:38 AMT
Մարտի 24-ին Հայաստանի նորընտիր նախագահը կմեկնի Մոսկվա աշխատանքային այցով
ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի հետ: Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: