23 մարտի 2018 - 10:24 AMT
Խելացի խաչմերուկ՝ Երևանում. Ուլտրաձայնային սենսորները կբացառեն մեքենաների կուտակումը

Առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Երևանի խաչմերուկներից մեկը նոր համակարգ է գործարկվել։

Արդեն մի քանի օր է՝ գործում են Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցերի սենսորները, և դրական փոփոխությունը, արդեն ակնհայտ է, ասվում է Ճանապարհային ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի: Նշվում է, որ սա հանրապետության առաջին խելացի խաչմերուկն է՝ այստեղ խցանումներն այլևս բացառված են։

Ուլտրաձայնային սենսորները նորույթ են ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում։ Ուլտրաձայնային սենսորները արտադրվում են Հայաստանում։

Ճանապարհային ոստիկանությունը հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի այլ խաչմերուկներում նույնպես ուտրաձայնային սենսորներ տեղադրելու ուղղությամբ, և շուտով կլինեն «խելացի ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս»։