26 մարտի 2018 - 10:43 AMT
Իսրայելական Arkia Airlines-ը դեպի Երևան կանոնավոր չվերթներ կսկսի

Իսրայելական Arkia ավիաընկերությունը Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ- Երևան- Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Չվերթները կմեկնարկեն մայիսի 16-ին, որոնք կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ, յուրաքանչյուր չորեքշաբթի օրը, հայտնում էՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

«Արմենիա» ավիաընկերությունը ևս կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Թել Ավիվ: