21 մարտի 2008 - 16:49 AMT
Թուրք քաղաքական գործիչներն ու լրագրողները մեղադրվում են պետական հեղաշրջում ծրագրող կազմակերպությանն առնչություն ունենալու մեջ
Թուրքիայում ձերբակալվել են Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Պերինչեկը, «Ջումհյուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Իլհան Սելջուկը եւ Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր Քամալ Ալեմդարողլուն: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նաեւ Աշխատավորական կուսակցության նախագահի տեղակալ Ֆարիդ Իլսեւերին, «Այդինլիգ» ամսագրի գլխավոր խմբագիր Սերխան Բոլուգին, լրագրող Ադնան Ակֆիրատին եւ գործարար Իբրահիմ Բենլիին: Նրանք ձերբակալվել են «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության գործունեության հետաքննության շրջանակներում, որը 2009 թվականին ծրագրում էր պետական հեղաշրջում իրականացնել:

Դողու Պերինչեկը, Իլհան Սելջուկը եւ Քամալ Ալեմդարողլուն հայտնի են իշխող կուսակցության քննադատություններով: «Այդինլագ» ամսագիրը մոտ է Աշխատավորական կուսակցությանը, իսկ «Ջումհուրիեթ» թերթը` Հանրապետա-ժողովրդական կուսակցությանը: «Էրգենեկոնի» գործի շրջանակներում ձերբակալվել են նաեւ գեներալ Վելի Կիչիկը, փաստաբան Քամալ Քերինչսիզը, Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Սեւգի Երեներոլը եւ ուրիշներ, գրում է թուրքական Zaman-ը:

Հիշեցնենք, որ շվեյցարական դատարանը 2007 թվականի մարտի 7-ին մեղավոր է ճանաչել Դողու Պերինչեկին անհանդուրժողականության մեջ Հայոց ցեղասպանության հերքման մասին հայտարարությունների համար եւ 90 օր պայմանական ազատազրկման է դատապարտել եւ 3 հազար ֆրանկ տուգանքի ($2,5 հազար):