28 մարտի 2018 - 10:42 AMT
Apple-ը ներկայացրել է նոր iPad-ը՝ ուսանողների համար

Apple-ը ներկայացրել է iPad-ի թարմացված տարբերակը, որը նախատեսված է դպրոցականների և ուսանողների համար:

Պլանշետն ունի 9,7 դյույմանոց էկրան և, ի տարբերություն նախորդների, ավելի հզոր պրոցեսոր: iPad-ում կան ուսուցողական ծրագրեր: Դպրոցականների և ուսանողների համար այն կարժենա 299 դոլար, մյուսների համար՝ 329 դոլար, հայտնում է Lenta.ru-ն The Verge-ի վրա հղումով:

Պլանշետի համար նախատեսված Apple Pencil-ի գինը 89 դոլար է սովորողների համար և 99 դոլար մյուսների համար:

Mashable-ն ու Reuters-ը նշում են, որ էժան iPad-ը հազիվ թե կարողանա մրցակցել կրթական մյուս սարքերի , օրինակ, քրոմբուքերի հետ, առաջին հերթին գնի պատճառով: Apple-ը չի էժանացրել նոր պլանշետն ուսանողների համար, թարմացված տարբերակի գինը նույնն է մնացել: