Հայաստանի կառավարության բոլոր մասնաշենքերն ամբողջությամբ անցնում են արևային էլէներգիայի սպառմանը: Այս մասին գրված է Հայաստանի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում:
Նշվում է, որ ներկայում ՀՀ-ում գործում է երեք արևային էլեկտրական կայան: Մինչև 2018 թվականի ավարտը նախատեսվում է ստեղծել ևս 7-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքում 1 արևային և 2 հողմային էլկայան կկառուցվի: Մեծ Մասրիկ համայնքում նախատեսվում է 97 հա հողատարածքի վրա «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցում» ներդրումային ծրագիրն իրականացնել: