24 մարտի 2008 - 12:57 AMT
Վարդան Օսկանյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ԱԳՆԽ նիստին
Մարտի 28-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մոսկվա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, ՀՀ ԱԳՆ ղեկավարը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման վերաբերյալ առաջարկ չի ստացել: