Ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովը, որն ապաստան էր ստացել Ֆրանսիայում, ծանր վիրավորվել է անհայտ անձանց կողմից նրա ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցների հետևանքով:
Դեպքը տեղի է ունեցել Թուլուզից ոչ հեռու տեղական ժամանակով 09:000-ին: Կնոջ հետ երթևեկող Նամազովի ավտոմեքենային մեկ այլ մեքենա է հավասարվել: Ըստ ականատեսների, լրագրողի ուղղությամբ 8 կրակոց է արձակվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին ֆրանսիական France3 հեռուստաալիքի վրա հղումով:
«Տղամարդը ծանր հրազենային վիրավորում է ստացել մեջքից, նրա կինը վիրավորվել է գլխից: Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ կինն ավելի ուշ մահացել է»,-ասել է հեռուստաալիքը սեփական աղբյուրների վրա հղումով:
Ավտոմեքենան, որից կրակ էր բացվել, հեռացել է պատահարի վայրից: Հայտնի չէ, թե քանի մարդ է եղել մեքենայի մեջ:
Նշվում է, որ Ռահիմ Նամազովը 2010-ից ապրում է Թուլուզում: Մինչ այդ նա կալանքի տակ էր Ադրբեջանում և սպառնալիքներ էր ստանում: