30 մարտի 2018 - 18:51 AMT
ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

2018 թվականի ապրիլի 22-ից ԱՄՆ-ն վերագործարկում է ընդհանրացված արտոնությունների համակարգի (GSP) տրամադրումը Հայաստանի համար։ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության փոխանցմամբ, համապատասխան հրամանագիրը ստորագրվել է ԱՄՆ նախագահի կողմից:

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Քանի որ GSP-ի վերագործարկումը հետադարձ ուժ ունի, ներմուծողները կարող են դիմել մինչև համակարգի վերագործարկումը (2018թ․ հունվարի 1-ից ապրիլի 22-ը ) վճարված տուրքերը հետ ստանալու համար։ Համապատասխան դիմումը պետք է ներկայացնել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 19-ը։

ԵՄ-ի Ընդհանրացված արտոնությունների համակարգը (GSP) մշակված է՝ միջազգային առևտրի միջոցով գործընկեր պետությունների տնտեսական զարգացման նաջակցելու նպատակով։ Այն նախատեսում է համակարգում ընդգրկված ապրանքատեսակների իջեցված կամ զրոյական սակագներ ԵՄ ներկրումների համար։

Հայաստանն օգտվում է բարեփոխված GSP+ համակարգից: