Վերջին 10 տարում Հայաստան զբոսաջրջային այցելությունների թիվը գրեթե եռապատկվել է: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։
Նրա փոխանցմամբ՝ ներգնա այցելությունների թիվը 510.000-ից հասել է 1,5 մլն-ի, իսկ ներքին այցելություններինը՝ 360.000-ից ավելի քան 1 մլն-ի։
Անդրադառնալով Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին՝ Զեյթունցյանն ասել է, որ հոկտեմբերին ակնկալվում է մինչև 5000 միջազգային այցելություն: Ըստ նրա կոմիտեն Հայաստանում հյուրերի հետաքրքիր ժամանցի ապահովման համար էքսկուրսիոն ծրագիր է մշակել: