Սաուդյան Արաբիայում 35 տարում առաջին անգամ հանրային կինոթատրոն է բացվում: Ամերիկյան AMC Entertainment Holdings Inc. ցանցի հաստատությունը կսկսի աշխատել ապրիլի 18-ին Էր Ռիադում: Այդ մասին հայտնել են երկրի մշակույթի և տեղեկատվության նախարարության Միջազգային կապերի կենտրոնում:
Առաջին ֆիլմը, որ կցուցադրվի նր կինոսրահում, կլինի Ռայան Կուգլերի «Սև հովազը»:
2030-ին երկրում արդեն մոտ 350 կինոթատրոն կլինի, գրում է Deutsche Welle-ն:
«Դա շրջադարձային պահ կլինի թագավորության մշակութային ինդուստրիայի զարգացման գործում»,-ավելի վաղ ասել էր մշակույթի նախարար Ավադ բեն Սալեհ ալ Ավադը:
2017-ի սեպտեմբերին թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, որն իշխանության եկավ 2017-ի հունիսին, կարգադրեց 2018-ից հանել ավտոմեքենա վարելու կանանց համար գործող արգելքը: Նա նաև հայտարարեց երկրի արդիականացման մեկնարկի մասին: 1980-ականներին կինոթատրոններն ու զվարճանքի այլ հաստատությունները փակել էր երկրի պահպանողական ղեկավարությունը: